54 կգ քաշային Էրիկ Առստամյանը դուրս եկավ Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակիչում արցախցի բռնցքամարտիկը հաղթեց Սլովակիայի ներկայացուցիչ Լուկաս Վիմիցլիսկուին։
Այսպիսով, Հայաստանն ունի արդեն կիսաեզրափակիչի 11 մասնակից:
Այսօր ռինգ դուրս կգան նաև 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը և 60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը: