Երևանում ընթացող վռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 2-րդ մրցումային օրը 3 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տարել։
60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը պարտության է մատնել իսրայելցի Եգոր Նովիկովին։ 54 կգ քաշային Էրիկ Առստամյանը առավելության է հասել Մալթայի ներկայացուցիչ Դյուսոն Չեմբեռի նկատմամբ։
Օրվա վերջին հաղթանակը տոնել է 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը, որը պարտության է մատնել իսրայելցի Ահմեդ Ջաբարին։
Ապրիլի 27-ին՝ մրցումների 3-րդ օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ