Հայաստանն այսօր 3 ներկայացուցիչ ունի Երևանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
54 կգ քշաային Էրիկ Առուստամյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կմենամարտի Մալթան ներկայացնող Դիսոն Սչեմբրիի հետ, 60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը նույն փուլում ուժերը կչափի Իսրայելի ներկայացուցիչ Եհոր Նովիկովի հետ, իսկ Արմեն Պողոսյանը (75 կգ) կմենամարտի Իսրայելի ներկայացուցիչ Ժաբարին Ահմադի հետ:
Երիտասարդական ԵԱ-ին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել ստորև.