Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը չի կարողացել նվաճել Մադրիդում (Իսպանիա) ընթացող WTA 1000 մրցաշարի ուղեգիր։
Որակավորման կիսաեզրափակչում աշխարհի 166-րդ ռակետը երկու սեթում պարտվել է Գերմանիայի ներկայացուցիչ Թամարա Կորպաչին, որը զբաղեցնում է WTA-ի վարկանիշային աղյուսակի 112-րդ տեղը։
1 ժամ 28 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 6։4, 6։1 հաշվով՝ հօգուտ գերմանացի թենիսիստուհու։
Մադրիդի WTA 1000 մրցաշարի հիմնական փուլը մեկնարկում է ապրիլի 25-ին։