Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է թենիսիստների վարկանիշի թարմացված տարբերակը այսօրվա դրությամբ։
Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել սերբ Նովակ Ջոկովիչը, երկրորդ տեղը զբաղեցնում է իսպանացի Կարլոս Ալկարասը, ով Բարսելոնայի մրցաշարի եզրափակչում հաղթել է հույն Ստեֆանոս Ցիցիպասին։ Դանիլ Մեդվեդևը հոկտեմբերից ի վեր առաջին անգամ լավագույն եռյակում է։ Կարեն Խաչանովը զիջել է մեկ դիրք և զբաղեցնում է 12-րդ տեղը։