Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դարձել է Շտուտգարտում կայացած WTA 500 մրցաշարի հաղթող՝ 781 հազար դոլար մրցանակային ֆոնդով։
Եզրափակչում լեհ թենիսիստուհին 6:3, 6:4 հաշվով հաղթեց համաշխարհային դասակարգման 2-րդ համար բելառուս Արինա Սոբոլենկոյին։ Մրցակիցները կորտում անցկացրել են 1 ժամ 51 րոպե։
Շվյոնտեկը նվաճեց կարիերայի իր 13-րդ WTA տիտղոսը։ Իգան «Մեծ սաղավարտի» եռակի հաղթող է։
WTA 500. Շտուտգարտ (Գերմանիա). Եզրափակիչ
Իգա Շվյոնտեկ (Լեհաստան) — Արինա Սոբոլենկո (Բելառուս)՝ 6:3, 6:4։