Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը Շտուտգարտում ընթացող WTA 500 մրցաշարի 1/4 եզրափակիչում հաղթել է չեխ Կարոլինա Պլիշկովային։
Լեհ թենիսիստուհին հաղթել է 4:6, 6:1, 6:2 հաշվով։ Մրցակիցները կորտում անցկացրել են երկու ժամ։
Մրցաշարի կիսաեզրափակիչում Շվյոնտեկը կխաղա թունիսցի Օնս Ժաբերի հետ։ Մյուս կիսաեզրափակիչում կհանդիպեն ռուս Անաստասիա Պոտապովան և բելառուս Արինա Սոբոլենկոն։
WTA 500. Շտուտգարտ (Գերմանիա). 1/4 եզրափակիչ
Իգա Շվյոնտեկ (Լեհաստան) — Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) — 4:6, 6:1, 6:2
























































