Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է, թե մարմնամարզիկներն ինչ խնդիրների են բախվել Թուրքիայում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ.
«Առավոտ շուտ դոպինգ ստուգում են անցկացրել միայն մեր մարզիկների համար: Դահլիճում էլ Հայաստանի դրոշի փոխարեն Կոլումբիայի դրոշն էին կանխել: Վրդովվեցի: Ներողություն խնդրեցին ասացին, որ շփոթել են ու արագ փոխեցին դրոշը: Տղաների վրա էլ ազդեց այդ միջադեպն ու մղեց ավելի մեծ հաջողությունների: Նժույգթափերում բրոնզե մեդալ չէինք սպասում Արթուրից: Արթուրը շատ թասիբով տղա է, երևի այդ միջադեպերն էլ ազդեց իր վրա, ու արեց առավելագույնը»,- ասել է Հակոբ Սերոբյանը: