«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ և կիսապաշտպան Ռոյ Քինը ասել է, թե որ դեպքում այս մրցաշրջանն անհաջող կլինի Լոնդոնի «Արսենալի» համար։
«Արսենալը» ողջ մրցաշրջանի ընթացքում գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ Մրցաշրջանը ձախողված կլինի, եթե թիմը կորցնի առաջին տեղը։
«Արսենալը» երկու գնդակի առավելություն ուներ «Լիվերպուլի» և «Վեսթ Հեմի» հետ խաղերում, սակայն կորցրեց այդ խաղերում կարևոր միավորներ»,- իռլանդացու խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:
31 խաղից հետո Միկել Արտետայի թիմը գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ Լոնդոնյան ակումբն այս պահին չորս միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»:
























































