«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է տրանսֆերային շուկայում ակումբի աշխատանքի մասին։
«Ես զայրացած չեմ «Լիվերպուլի» սեփականատերերի վրա։ Ես համաձայն չեմ այն ամենի հետ, ինչ անում ենք, բայց ես աշխատում եմ այստեղ։ Եթե ես բարկանամ, միևնույնն է, մենք ավելի շատ գումար կամ ռեսուրս չենք ունենա: Ինչպես ենք մենք գործել անցյալում, այնպես էլ կվարվենք ապագայում:
Ես չեմ կարող դա փոխել, ոչ ոք չէր կարող դա փոխել… այն, որ մենք նախորդ տարի չորս տիտղոս չնվաճեցինք, ոչ մի կապ չուներ տրանսֆերային շուկայի հետ, որ մենք բավականաչափ խաղացողներ չգնեցինք: Գուցե ոմանք կմտածեն, որ եթե որոշ խաղացողների հետ պայմանագիր կնքեինք, ավելի շատ միավոր կունենայինք։ Մենք ցանկանում ենք այստեղ բերել ճիշտ խաղացողների, որոնք ցանկանում են պայքարել ակումբի համար, զարգանալ մեզ հետ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում է The Guardian-ը։
Այս պահին «Լիվերպուլը» 44 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը։
























































