Ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը կիրակի օրը Մոնակոյում կայացած ATP Masters 1000 մրցաշարի եզրափակիչում հաղթել է դանիացի Հոլգեր Ռունեին։
Հանդիպումն ավարտվել է ռուսաստանցու օգտին` 5:7, 6:2, 7:5 հաշվով։
Ռուբլյովի համար այս հաղթանակն առաջինն էր իր կարիերայում ATP Masters շարքի մրցաշարում:
Մոնտե Կարլոյի մրցաշար. Եզրափակիչ
Անդրեյ Ռուբլյով — Հոլգեր Ռունե ` 5:7, 6:2, 7:5