«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կարող է կարիերան շարունակել լոնդոնյան ակումբում, հայտնում է Transfer News Central-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է ձեռք բերել 23-ամյա ֆուտբոլիստին:
Ակումբը պատրաստ է նրա տրանսֆերի համար առաջարկել 50 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ալվարեսը Պրեմիեր լիգայում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը «Ման․Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը:
























































