«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն գոլային փոխանցում է կատարել Պրեմիեր լիգայի հերթական տուրի՝ «Լեսթերի» դեմ խաղում (3-1):
Ընդհանուր առմամբ, բելգիացի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայում արդեն 101 գոլային փոխանցում ունի իր ակտիվում: Նա իր առաջին գոլային փոխանցումը կատարել է 2013/14 մրցաշրջանում՝ որպես «Չելսիի» խաղացող։
Այսպիսով, Դե Բրույնեն դարձել է Պրեմիեր լիգայի պատմության միայն երկրորդ խաղացողը, որը նույն թիմում 100 արդյունավետ փոխանցում է կատարել։ Ուելսցի Ռայան Գիգզը նախկինում այս ցուցանիշին հասել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Գիգզը 162 գոլային փոխանցումներով Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների առաջատարն է:
Այս մրցաշրջանում Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
























































