Բիրմինգհեմում կայացավ Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի հանդիպումը, որում «Աստոն Վիլան» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց «Նյուքասլին»։
Տանտերերի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ջեյքոբ Ռեմսին ու Օլի Ուոթկինսը, ով դուբլի հեղինակ դարձավ։
Ունայ Էմերիի թիմի համար այս հաղթանակը 5-րդ անընդմեջն էր Պրեմիեր լիգայում։ «Նյուքասլն» ավարտեց իր 5 անընդմեջ հաղթանակների շարքը։
«Աստոն Վիլան» 31 խաղից հետո 50 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը: «Նյուքասլը» 30 խաղից հետո 56 միավորով 3-րդն է։
























































