Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խաղում կհանդիպեն «Վուլվերհեմփթոնն» ու «Չելսին»։ Թիմերը կխաղան Վուլվերհեմփթոնի (Անգլիա) «Մոլին» մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի ժամը 18:00-ին, իսկ լոնդոնցիները խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով
«Չելսի»․ Արիզաբալագա, Ջեյմս, Ֆոֆանա, Կուլիբալի, Կուկուրելյա, Էնցո Ֆերնանդես, Կովաչիչ, Գալախեր, Հավերց, Ստերլինգ, Ֆելիքս։
Անգլիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանում «Չելսին» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփթոնին»։
«Չելսին» Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում 11-րդն է։ Թիմը 29 խաղից հետո վաստակել է 39 միավոր։ «Վուլվերհեմփթոնը» 29 խաղից հետո 28 միավորով 14-րդ տեղում է։ «Արսենալը» առաջատարն է՝ 72 միավորով:
























































