Ֆրենկ Լեմպարդը նշանակվել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում՝ մինչև մրցաշրջանի ավարտը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հունվարին «Էվերտոնից» հեռացվելուց հետո 44-ամյա մասնագետն առանց աշխատանքի էր:
Լեմպարդն արդեն մարզել է «Չելսին» 2019-2021 թվականներին, որից հետո նրան փոխարինել է Թոմաս Տուխելը։
«Չելսին» Պրեմիեր լիգայում 11-րդն է։ Գրեհեմ Փոթերը երկուշաբթի հեռացվել էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։
























































