Ռոյ Հոջսոնը գլխավորել է «Քրիսթալ Փելասը», հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
75-ամյա մասնագետը վերադարձել է մարզչական աշխատանքի Սելհերսթ Պարկում մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը:
Ակումբն օրերս հեռացրել էր ֆրանսիացի մասնագետ Պատրիկ Վիեյրային: Հոջսոնն արդեն մարզել է «Քրիսթալ Փելասը» 2017-ից 2021 թվականներին:
Ռոյը դարձավ Պրեմիեր լիգայի պատմության ամենատարեց մարզիչը՝ գերազանցելով «Ուոթֆորդում» նախորդ մրցաշրջանի սեփական ռեկորդը:
























































