«Բրայթոնը» պատրաստ է ակումբի համար ռեկորդային պայմանագիր առաջարկել թիմի առաջատար Կաորու Միտոմային, քանի որ «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» հետաքրքրված են ֆուտբոլիստի ծառայություններով, հայտնում է Goal-ը։
25-ամյա ճապոնացին այս մրցաշրջանի գլխավոր բացահայտումներից մեկն է դարձել ԱՊԼ-ում։
90min-ը դեռ հունվարին հաղորդում էր, որ «Արսենալը» հետևում էր խաղացողին` նախքան Միտոմայի թիմակից Լեանդրո Տրոսարդի Լոնդոն տեղափոխելը:
Բայց TEAMtalk-ը գրում է, որ «Մանչեսթեր Սիթիի» և «Ռեալի» ղեկավարություններն այժմ ևս հետաքրքրված են նրա ծառայություններով։ Նշվում է, որ Մյունխենի «Բավարիան» նույնպես հետևում է ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին:
Իր հերթին, «Բրայթոնը» ծրագրում է Միտոմային պահել թիմում և նրան նոր, ակումբի համար ռեկորդային պայմանագիր կառաջարկի: Նրա ներկայիս պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2025 թվականը, սակայն «ճայերը», ըստ աղբյուրի, պատրաստ են նրան դարձնել ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Միտոման այս մրցաշրջանում ԱՊԼ-ում անցկացրել է 20 հանդիպում, դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 22 միլիոն եվրո։
























































