Շեյխ Ջասիմ բեն Համադ Ալ Թանին պատրաստ է մեծացնել «Մանչեսթեր Յունայթեդի» գնման նախնական առաջարկը, հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դա պայմանավորված է կատարցի մրցակիցների, ինչպես նաև հենց ակումբի լուրջ մտադրություններով։
Շեյխի ներկայացուցիչները կարծում են, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ անգամ դժվար թե հայտնվի շուկայում և այժմ լավ հնարավորություն է ընձեռվել ակումբը ձեռք բերելու։
Հաղորդվում է, որ Շեյխ Ջասիմի վերջնական առաջարկը կարող է լինել 6 միլիարդ ֆունտ ստեռլինգ, ինչը հենց այն է, ինչ ցանկանում էր ակումբի սեփականատեր Գլեյզերների ընտանիքը:
























































