Անգլիական «Քրիսթալ Փելասի» նախկին գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը կարող է վերադառնալ ակումբ։
Ուրբաթ օրը՝ մարտի 17-ին, լոնդոնյան ակումբը պաշտոնանկ արեց Պատրիկ Վիեյրային։ Ըստ The Sun-ի՝ ակումբի ղեկավարությունը Հոջսոնին դիտարկում է որպես նրան փոխարինող թեկնածուներից մեկը։
Հատկանշական է, որ հենց Վիեյրան է փոխարինել Հոջսոնին «Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզչի պաշտոնում 2021 թվականի ամռանը։ 75-ամյա մասնագետը չորս տարվա աշխատանքից հետո լքել էր ակումբը։
2022 թվականի հունվարին Հոջսոնը գլխավորեց «Ուոթֆորդը», որտեղ նա աշխատեց մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։
























































