«Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սական խոսել է ծանր խաղային գրաֆիկի մասին։
«Եթե ես ինքս ինձ հարցնեի, երբ որտեղ կուզեի լինել այս տարիքում,ապա «խաղադաշտում, ամեն շաբաթ ամենաբարձր մակարդակով «Արսենալում» խաղալը» իմ պատասխանը կլիներ: Այնպես որ, ես երջանիկ եմ: Ես պարզապես ցանկանում եմ մինչև մրցաշրջանի ավարտը խաղալ, իսկ հետո փակվել սենյակում և քնել մինչև ամառվա վերջ»,- խաղացողի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա անգլիացին ակումբի կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
























































