«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկն ասել է, որ թիմը պետք է մի քանի նոր խաղացողներ ձեռք բերի, որպեսզի շարունակի մնալ ամենաբարձր մակարդակի վրա, որում եղել է ակումբը վերջին մի քանի տարիների ընթացքում: Հոլանդացին նաև նշել է, որ հեռացող խաղացողներին անհրաժեշտ է ժամանակին բարձրակարգ փոխարինողներ ձեռք բերել։
«Մենք պետք է նոր խաղացողներ ձեռք բերենք, եթե ցանկանում ենք մնալ նույն մակարդակի վրա, ինչ վերջին հինգ տարիներին: Ակնհայտ է, որ որոշ խաղացողներ պատրաստվում են հեռանալ։ Եթե ցանկանում ենք լինել բարձր մակարդակի վրա, ապա մեզ բարձրակարգ փոխարինողներ են պետք»,- վան Դեյկի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
«Լիվերպուլը» ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում 6-րդն է՝ անցկացրած 26 հանդիպումներից 42 միավորով։
























































