Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) իր պաշտոնական կայքում հրապարակել է լավագույն գլխավոր մարզիչների վարկանիշը 1996 թվականից ի վեր (IFFHS վիճակագրության ստեղծումից ի վեր):
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը 257 միավորով գլխավորել է աղյուսակը։ Երկրորդ տեղում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն է՝ 242, իսկ եռյակը եզրափակում է Խոսեպ Գվարդիոլան՝ 221 միավորով։
Լավագույն 15-ում են նաև Արսեն Վենգերը (211), Յոահիմ Լյովը (200), Կառլո Անչելոտին (189), Վիսենտե Դել Բոսկեն (175), Դիեգո Սիմեոնեն (168), Մարչելո Լիպին (156), Դիդյե Դեշամը (164), Լուիս Ֆելիպե Սկոլարին (151), Գուս Հիդինկը (145), Մարսելո Բիելսան (145), Օտմար Հիցֆելդը (134) և Յուրգեն Կլոպը (127):
























































