«Տոտենհեմը» հետաքրքրված է «Միլանի» դարպասապահ Մայք Մենյանի ծառայություններով, ով երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «ռոսոներիների» կազմում:
Լրագրող Բեն Ջեյկոբսի խոսքերով, «Տոտենհեմի» ղեկավարությունը Մենյանին տեսնում է որպես մեկ այլ ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսի փոխարինող:
Հիշեցնենք, որ Մայքը «Միլանի» կազմում իր առաջին մրցաշրջանում նվաճեց Ա Սերիայի ոսկե ձեռնոցը և օգնեց թիմին նվաճել առաջին չեմպիոնական տիտղոսը 11 տարվա ընթացքում: Միաժամանակ Մենյանը վնասվածքի պատճառով բաց թողեց այս մրցաշրջանի մեծ մասը։
Վերջերս «Միլանը» ՉԼ-ի 1/8 եզրափակիչում դուրս թողեց «Տոտենհեմին» հետագա պայքարից: Լոնդոնում կայացած պատասխան խաղում Մենյանը մասնակցեց այդ հանդիպմանը։
























































