«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բարձր է գնահատել Ռոբերտո դե Զերբիի աշխատանքը «Բրայթոնում»։
«Պրեմիեր լիգայում կա իտալացի մարզիչ՝ Ռոբերտո դե Զերբին: Նա շատ բան է փոխում անգլիական ֆուտբոլում։ Մարդիկ ասում էին, որ Պրեմիեր լիգայում չես կարող գնդակը պաշտպանությունից խաղալ, բայց նա դա անում է, և նա աներևակայելի լավ է դուրս գալիս»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
43-ամյա իտալացին անցած սեպտեմբերին գլխավորել է «Բրայթոնը»: Այդ ժամանակից ի վեր թիմը տարել են 11 հաղթանակ, 5 անգամ ոչ-ոքի խաղացել և 7 հանդիպումներում պարտվել։
«Բրայթոնը» 24 խաղից հետո 7-րդն է Պրեմիեր լիգայում։
























































