Կիսապաշտպան Գավին այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Բարսելոնայից»։
Կատալոնական ակումբը համաձայնել է երկարաձգել պայմանագիրը երիտասարդ ֆուտբոլիստի հետ, սակայն Լա Լիգան ու իսպանական դատարանը գործարքն անվավեր են ճանաչել։
Գավիի պայմանագրի հետ կապված անորոշությունը ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է առաջացրել Պրեմիեր լիգայի թոփ-ակումբներից։ «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» ցանկանում են ձեռք բերել կիսապաշտպանին այս ամառ:
























































