«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն պատմել է, թե ինչպես է փոխվել Պրեմիեր լիգան վերջին տարիներին։
«Անգլիայի Պրեմիեր լիգան փոխվել է, այժմ համեստ թիմերը նույնպես կարող են մեծ գումարներ ծախսել և ավելի լավ խաղացողներ գնել:
Բոլոր ակումբները պահպանում են բարձր մակարդակը։ Տարեցտարի այն ավելի ու ավելի է դժվարանում։ Մենք երկրորդ տեղում ենք, բայց միևնույն ժամանակ շարունակում ենք խաղալ բոլոր մրցաշարերում»,- ասել է Դե Բրույնեն «ՌԲ Լայպցիգի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում։
Դե Բրույնեի հաշվին 4 գոլ և 12 գոլային փոխանցում է Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։
























































