«Արսենալի» հարձակվող Լեանդրո Տրոսարդը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի՝ «Ֆուլհեմի» հետ խաղում տարած հաղթանակը (3:0): Տրոսարդը մասնակցել է իր թիմի բոլոր գոլերին՝ կատարելով երեք գոլային փոխանցում։
«Երբ մենք հաղթում ենք, միշտ ուրախ ենք: Գիտեինք, որ դժվար խաղ է լինելու: Մենք իսկապես լավ էինք գործում: Կարողացանք գոլ բաց չթողնել: Կատարյալ հաղթանակ մեզ համար:
Իսկապես գոհ եմ այդ փոխանցումների հեթ-տրիկից: Ես միշտ փորձում եմ նպաստել թիմի հաջողությանը: Այսօր ամեն ինչ իմ սրտով էր: Շատ ուրախ եմ, որ մենք հաղթեցինք:
Մեզ 11 եզրափակիչ է սպասվում։ Խաղից խաղ առաջ ենք շարժվելու։ Այսօր մենք հիանալի հանդիպում անցկացրինք»,-Տրոսարդի խոսքերն է փոխանցում BBC-ն։
























































