«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Բորնմութի» դեմ խաղում (3:2) 90+7-րդ րոպեին Ռեյս Նելսոնի խփած գոլը բուռն տոնելու վերաբերյալ քննադատությանը։
«Երբ հաղթում ես ֆուտբոլում, տոնում ես։ Բոլորը ցանկանում են կիրք և հուզմունք: Չկա ավելի լավ բան, քան գոլեր խփելն ու հաղթելը։ Եթե դա ձեզ դուր չի գալիս, գնացեք եկեղեցի»,- Արտետայի խոսքերն է մեջբերում AS-ը:
Նշենք, որ Նելսոնի գոլը տոնել են «Արսենալի» բոլոր ֆուտբոլիստները, ներառյալ նրանք, ովքեր պահեստայինների նստարանին էին, և մարզչական շտաբի մի քանի անդամներ: Դա դրդեց հանդիպման գլխավոր մրցավար Քրիս Կավանին գրանցել այն: Տվյալ իրավիճակը հետաքննվել է տեղի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, սակայն «Արսենալի» համար մնացել է անհետևանք։
























































