ԱՊԼ 27-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել էր «Ֆուլհեմին» և 3 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը:
21-րդ րոպեին հաշիվը բացեց Գաբրիելը, 5 րոպե անց Մարտինելին կրկնապատկեց այն, իսկ առաջին կեսին ավելացված 2-րդ րոպեին աչքի ընկավ Էդեգորը:
Հարկ է նշել, որ 3 գոլային փոխանցումներն էլ հեղինակեց Տրուսարը:
Զուգահեռաբար ընթացող խաղում ՄՅՈՒ-ն ու «Սաութհեմփթոնը» գոլեր չխփեցին միմյանց:
34-րդ րոպեից ՄՅՈՒ-ն խաղում էր տասը հոգով․ ուղիղ կարմիր քարտով հետացվել էր Կազեմիրոն։
Այս խաղերից հետո «Արսենալը» 66 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ ՄՅՈՒ-ն 50 միավորով՝ 3-րդն է։
























































