Ծանր քաշային կարգում WBC վարկածով չեմպիոն Թայսոն Ֆյուրին (33-0) հաստատել է, որ սկսել է նախապատրաստվել ծանր քաշային կարգում WBA, IBF և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի (20-0) դեմ մենամարտին:
Ֆյուրին հայտնել է, որ իրենից նախապատրաստման համար կպահանջվի 6 շաբաթ:
Ֆյուրին և Ուսիկը կմենամարտեն ապրիլի 29-ին Մեծ Բրիտանիայի Լոնդոնի Ուեմբլիում:
Ուսիկն իր վերջին մենամարտում հաղթեց Էնթոնի Ջոշուային:
Ֆյուրին 2022 թվականի դեկտեմբերի 3-ին հաղթել է Դերեկ Չիսորային: