ԱՊԼ 27-րդ տուրում «Տոտենհեմը» ընդունել էր «Նոթինգհեմին» և 3-1 հաշվով հաղթանակ տարավ։
19-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Հարի Քեյնը, իսկ 35-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցից հետո նաև կրկնապատկեց այն։
62-րդ րոպեին աչքի ընկավ Սոն Հին Մինը, որից 19 րոպե անց հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Վորալը։
Խաղի հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին մրցավարը ևս մեկ 11-մետրանոց նշանակեց, բայց այս անգամ հօգուտ հյուրերի, սակայն գնդակին մոտեցած Անդրե Այուն վրիպեց։
Այս խաղից հետո «Տոտենհեմը» 48 միավորով 4-րդն է ԱՊԼ մրցաշարային աղյուսակում, իսկ «Նոթինգհեմը» 26 միավորով՝ 14-րդը։