«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը մեկնաբանել է կիսապաշտպան Մեյսոն Մաունթի պայմանագրի երկարաձգման հետ կապված իրավիճակը։
«Ես միամիտ մարդ չեմ և հասկանում եմ, թե որքան կարևոր է այս պայմանագիրը նրա համար։ Նման իրավիճակներում անհրաժեշտ է ճիշտ որոշումներ կայացնել իր և իր ընտանիքի համար։ Կարևոր է, որ նա կայացնի իր սեփական որոշումը։ Դա Մեյսոնի և ակումբի գործն է: Ես նրա հետ բազմիցս խոսել եմ այս իրավիճակի, կյանքի ու ֆուտբոլի մասին։ Նա ֆանտաստիկ մարդ է, երբեմն նման բարդ իրավիճակներ են լինում։ Ավելի լավ կլինի, եթե ես քիչ խոսեմ այս թեմայի մասին, և Մեյսոնի հետ ակումբն ինքը կորոշի, թե որն է ճիշտ»,- Թվիթերում գրել է Absolute Chelsea-ն:
Ըստ լուրերի Մաունթի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»։ Նրա պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2024 թվականին։
























































