«Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսնը թիմում առաջին ամբողջական մարզումն է անցկացրել վնասվածքից ապաքինվելուց հետո: Ֆուտբոլիստը վերջին անգամ «զինագործների» կազմում խաղացել է 2022 թվականի նոյեմբերին, որից հետո մեկնել է Բրազիլիայի հավաքական՝ մասնակցելու ԱԱ-2022-ին։ Հենց այնտեղ էլ ֆուտբոլիստն աջ ծնկի վնասվածք էր ստացել։
Ավելի վաղ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել էր, որ հարձակվողը մոտ է թիմ ամբողջական վերադարձին, սակայն հրաժարվել է նշել ստույգ ամսաթիվը, թե երբ ֆուտբոլիստը կկարողանա առաջին խաղն անցկացնել երկար բացակայությունից հետո։
Մինչ վնասվածքը Ժեզուսը հասցրել է մայրաքաղաքային ակումբի կազմում 20 հանդիպում անցկացնել բոլոր մրցաշարերում։ Նա ունի հինգ գոլ և վեց գոլային փոխանցում:
























































