«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Բետիսի» հետ խաղից առաջ պատասխանել է այն հարցին, թե արդյոք կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը կմնա թիմի ավագը «Լիվերպուլից» կրած ջախջախիչ պարտությունից հետո (0:7) Անգլիայի առաջնությունում։
«Իհարկե, նա կմնա ավագ։ Նա փայլուն մրցաշրջան է անցկացնում և կարևոր դեր է խաղում։ Նա էներգիա է տալիս թիմին, շատ է վազում, և դա անում է ճիշտ ձևով։ Նա ուղղորդում է խաղացողներին ու ասում, թե ինչ անել, ոգեշնչում է ողջ թիմին։ Ոչ ոք կատարյալ չէ, բոլորը սխալներ են թույլ տալիս: Ես շատ ուրախ եմ, որ իմ թիմում կա Բրունո Ֆերնանդեշը և ուրախ եմ, որ նա մեր ավագն է, երբ Հարի Մագուայրը խաղադաշտում չէ»,- նախախաղային ասուլիսում ասել է Տեն Հեգը։
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բետիս» առաջին հանդիպումը կանցկացվի Մանչեսթերում մարտի 9-ին։
























































