«Չելսիի» հարձակվող Ժոաու Ֆելիշը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բորուսիայի»
«Չելսիի» հարձակվող Ժոաու Ֆելիշը Չեմպիոնների լիգյայի 1/8 եզրափակչի «Բորուսիայի» դեմ խաղից առաջ խոսել է թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցի գոլային երաշտի մասին:
«Կայը հիանալի խաղացող է: Բոլորը գիտեն, թե նա ինչ է արել ակումբի համար: Ֆուտբոլում երբեմն դու ամեն խաղի գոլ ես խփում, երբեմն էլ՝ հակառակը: Բայց պարզապես պետք է շարունակել աշխատել:
Կայը հիանալի տղա է, նա երբեք չի դադարում աշխատել, միշտ ավելի լավը դառնալու ուղիներ է փնտրում: «Բորուսիայի» դեմ խաղում նա գոլ կխփի»,- ասել է Ֆելիշը:
























































