«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վստահ է, որ բելգիացի Վենսան Կոմպանին, որը թիմում հանդես է եկել 2008-ից 2019 թվականներին, ապագայում կգլխավորի մանչեսթերյան ակումբը։
2020 թվականին Կոմպանին մարզչական կարիերա է սկսել «Անդերլեխտում», իսկ անցյալ տարի գլխավորել անգլիական «Բարնլին»:
«Վաղ թե ուշ նա կվերադառնա Մանչեսթեր։ Նրա ճակատագիրն է լինել «Սիթիի» մարզիչը։ Աստղերն են այդպես կանխատեսել։ Չգիտեմ, թե դա երբ կլինի, բայց չեմ կասկածում, որ նա կմարզի «Մանչեսթեր Սիթին» և հաջողության կհասնի»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել Daily Mail-ը։
























































