Արսենալի գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Բորնմուտի» (3: 2) նկատմամբ տարած հաղթանակի մասին.
«Ես աներեւակայելի երջանիկ եմ: Դա պարզապես խելագարություն էր: Դա երջանկության եւ ուրախության զգացողություն էր: Հատուկ օր էր այսօր», -Արտետայի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
ԱՊԼ 26 տուրից հետո լոնդոնյան թիմը 5 միավորի առավելություն ունի «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:
























































