ԱՊԼ 26-րդ տուրում «Արսենալը» ընդունել էր «Բորնմութին» և գերկամային հաղթանակ տարավ: Խաղն ավարտվեց 3-2 հաշվով:
Մինչև 62-րդ րոպեն լոնդոնցիները պարտվում էին 0-2 հաշվով, բայց նախ, Փարթին կրճատեց հաշվի տարբերությունը, ապա 8 րոպե անց Ուայթը հավասարեցրեց այն: Իսկ հիմնական ժամանակին ավելացված 7-րդ րոպեին Նելսոնը հաղթանակ պարգևեց տանտերերին:
«Արսենալը» 63 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
























































