«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆրեդը կիսվել է իր կարծիքով ՄՅՈՒ-ում և Բրազիլիայի հավաքականում իր թիմակից Կազեմիրոյի մասին, որը միացել է «կարմիր սատանաներին» 2022 թվականի ամռանը՝ «Ռեալից» տեղափոխվելով մոտ 70 միլիոն եվրոյով։
«Ես սիրում եմ խաղալ Կազեմիրոյի հետ: Նա շատ տիտղոսներ է նվաճել «Ռեալում», լավ մտածելակերպ ունի հավաքականում, նա մեր թիմի կարևոր մասն է։
Նա հիանալի առաջատար է, նա շատ է խոսում մեզ հետ, յուրաքանչյուր խաղացողի հետ, ամեն օր։ Նա նաև փորձում է աշխատել իր անգլերենի վրա։ Նա լավ տղա է, բոլորը դա գիտեն, նա լավ վարք ունի հանդերձարանում»,- Ֆրեդի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:
























































