«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի մասին Անգլիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Էվերթոնի» դեմ խաղում տարած հաղթանակից հետո (4-0): Այդ խաղում Զինչենկոն գոլային փոխանցման հեղինակ է դարձել.
«Ահա, թե ինչու մենք Զինչենկոյին այստեղ բերեցինք. նա կարողանում է ինչ-որ նոր բան բերել թիմ: Նրա մտածելակերպն ու ունակությունները մեզ անկանխատեսելի են դարձնում և հնարավորւթյուն են տալիս սպառնալիքներ ստեղծելու ամեն անգամ, երբ մենք գնդակով ենք»,- Արտետայի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:
Ընթացիկ մրցաշրջանում Զինչենկոն ԱՊԼ 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
























































