«Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիսթերը հայտարարել է, որ չի պատրաստվում առաջիկայում հեռանալ Պրեմիեր լիգայից։
«Այս պահին ես վայելում եմ իմ ժամանակը «Բրայթոնում»: Ես հիմա չեմ մտածում իմ ապագայի մասին։ Եթե հեռանամ «Բրայթոնից», կցանկանայի, որ իմ հաջորդ ակումբը նույնպես լինի Պրեմիեր լիգայում»,- Մակալիստերի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 24-ամյա արգենտինացին անգլիական թիմի կազմում անցկացրել է 22 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ։
Նրա ներկայիս պայմանագիրը «Բրայթոնի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։
























































