«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեուն չի տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»:
Պորտուգալացին որոշել է երկարաձգել պայմանագիրը իտալական ակումբի հետ մինչև 2024 թվականը։
Ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ «Քաղաքացիների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, սակայն ռոսոներիները ցանկանում են որքան հնարավոր է շուտ երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։
























































