Մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է այն հարցին, թե հնարավոր է կրկնել երկու տարի առաջվա հաջողությունը, երբ «Լիվերպուլը» կարողացավ մտնել լավագույն քառյակի մեջ, երբ թվում էր, թե դա անհավանական է:
«Այո, [այդ փորձը] օգնում է: Քանի որ մենք հասել ենք դրան, պետք չէ պատմել, թե ինչպես է դա արել մեկ այլ ակումբ: Մենք ունենք բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչն լավ բաներ են եղել վերջին մի քանի տարիներին, երկար հաղթական շարքի մասին:
Պատմությունը չի կարող խանգարել, բայց նաև չի կարելի հույս դնել նախկինում արածի վրա։ Պիտի պատրաստ լինենք դա անելուն, որովհետև յուրաքանչյուր խաղ բացառիկ է։
Պիտի հաճույք ստանանք մեր արածից, և ես իսկապես կարծում եմ, որ մենք պատրաստ ենք։ Եթե կա ակումբ, որը կարող է անել դա (հայտնվել ԱՊԼ թոփ-4-ում այս դիրքից), ապա դա մենք ենք, ես իսկապես այդպես եմ կարծում։
Այդպես եմ մտածում, որովհետև այն ամենին, ինչին մենք հասել ենք վերջին տարիներին, միասին ենք հասել։ Առանց թիմի ու երկրպագուների ոչինչ չէր ստացվի»,- Կլոպի խոսքերն է փոխանցում BBC Sport-ը։
























































