«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը հայտնել է, որ մարզիչ Յուրգեն Կլոպը չի հեռանա թիմից։
«Իհարկե Յուրգեն Կլոպը մեր գլխավորն է, և դա չի փոխվի։ Ես շատ գոհ եմ նրանից, նա շատ երջանիկ է «Լիվերպուլում»: Հուսով եմ, որ մեր թիմի համար կրկին կգան լավագույն ժամանակները, սա այն է, ինչի համար մենք աշխատում ենք»,- վան Դեյկի խոսքերն է մեջբերում Sky Germany-ն։
55-ամյա Յուրգեն Կլոպը «Լիվերպուլը» գլխավորել է 2015 թվականի հոկտեմբերից։
Ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլը» առաջնության 23 խաղում վաստակել է 36 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը՝ առաջատար «Արսենալից» զիջելով 21 միավորով, բայց մեկ հանդիպում պակասելով:
























































