«Ռոդինայի» պաշտպան Զաուրբեկ Պլիևը խոսել է «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ համատեղ խաղի մասին։
«Այո, անմիջապես երևաց Զախարյանի տաղանդը, որ նա բոլորովին այլ կերպ է մտածում։ Նա շատ լավ ֆուտբոլային տվյալներ ունի։ Ուրախ եմ, որ Արսենը արագ ներխուժեց ռուսական ֆուտբոլ։
Իհարկե, ես հավատում եմ, որ Արսենը կարող էր խաղալ «Չելսիում»: Այո, դժվար կլիներ, բայց իմանալով նրա բնավորությունը, իմանալով, թե ինչպես է նա խաղում, Արսենը կմրցակցեր այնտեղ, ես դրանում կասկած չունեմ։ Տրանսֆերների հետ կապված բոլոր գաղտնիքները չեմ բացահայտի։ Զախարյանի հետ զրուցել եմ հարցազրույցից քիչ առաջ։ Նա միշտ ինձ հետ խորհրդակցում է, անընդհատ կապ ենք պահպանում։ Վստահ եմ, որ եթե ոչ «Չելսի», ապա արտասահմանյան լավ ակումբ, նա դեռ կտեղափոխվի»,- Պլիևի խոսքն է մեջբերել Metaratings.ru-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա խաղացողը «Դինամոյի» կազմում անցկացրել է 7 խաղ՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
























































