«Չելսին» պատրաստվում է այս ամառ բաժանվել երկու ֆուտբոլիստից, որոնց ձեռք էր բերել այս մրցաշրջանից առաջ։
Լոնդոնյան ակումբը պատրաստ է վաճառել պաշտպաններ Մարկ Կուկուրելային և Կալիդու Կուլիբալիին, հայտնում է 90min-ը:
Ամռանը «կապույտներին» անհրաժեշտ կլինի վերակազմավորել իրենց կազմը՝ վերջին երկու տրանսֆերային արշավներից հետո:
Նշվում է, որ բացի այս երկու ֆուտբոլիստից, ակումբը հնարավոր է դիտարկի նաև մի շարք այլ ֆուտբոլիստներից բաժանվելու տարբերակը։
























































