«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդիմասին։
«Ես Ռեշֆորդին հարձակվող չեմ համարում: Նա ֆանտաստիկ է խաղում ձախ եզրում: Մարկուսը միշտ լավ է իրացնում իր պահերը։ Ցավոք, Ռեշֆորդը մեր գոլերի միակ աղբյուրն է։ Այդպիսի ևս մեկ հարձակվող չէր խանգարի թիմին»,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում United Zone-ն:
Այս մրցաշրջանում Ռաշֆորդը մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 25 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
























































