Ըստ 90min-ի՝ «Արսենալը» հետաքրքրված է «Չելսիի» ֆուտբոլիստ Ռահիմ Ստերլինգի ծառայություններով։
Միկել Արտետան անձամբ է հետաքրքրված ֆուտբոլիստի տեղափոխությամբ: Արտետան և Ստերլինգը նախկինում աշխատել են «Մանչեսթեր Սիթիում»:
Ստերլինգն իր հերթին դեռ տրամադրված չէ հեռանալ «Չելսիից». Ֆուտբոլիստը ցանկանում է հասկանալ թիմում իր հեռանկարները։
Ստերլինգը «Մանչեսթեր Սիթիից» է տեղափոխվել «Չելսի»: Ակումբում ծրագրում էին թիմը կառուցել հենց Ռահիմի շուրջ, սակայն Թոմաս Տուխելի հեռանալուց հետո այդ ծրագրերը փոխվեցին։
























































