«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը կարծիք է հայտնել թիմի ներկայիս մարզիչ Էրիկ Տեն Հագի մասին։
Կիրակի օրը «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում 2-0 հաշվով հաղթեց «Նյուքասլին»:
«Տեն Հագն ավելի վաղ ասել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հիմնված է հաջողության վրա, և ես կարծում եմ, որ նա իրավացի է: Տեն Հագը ճիշտ ուղու վրա է։ Նրա կատարած տրանսֆերներն իսկապես լավն էին: Կարծում եմ՝ դա առանցքային դեր խաղաց։
Եվ նա վերահսկում է թիմը, ինչը չափազանց կարևոր է նրա համար։ Երբ գալիս ես «Մանչեսթեր Յունայթեդ», անմիջապես փորձում ես լավ խաղ ցուցադրել և արդյունքի հասնել, և նա դա արեց», — Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:
























































